Լեհական հետախուզությունը գիտեր Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկու օդանավի բեկորների վրա տրոտիլի հետքերի մասին, հավաստիացնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Gazeta Polska պարբերականը։
Պարբերականի տվյալներով, Ռուսաստան Կաչինսկու այցի նախապատրաստմանը մասնակցել էին լեհական հետախուզության չորս աշխատակիցներ, նրանցից մեկը ավիավթարի ժամանակ մահացել է։
Նշում են, որ պաշտոնապես այդ մարդիկ եղել են Լեհաստանի ԱԳՆ աշխատակիցներ, ու վթարից գրեթե անմիջապես հետո նրանք արդեն իմացել էին, որ «Ту-154М օդանավի բեկորների վրա կան պայթուցիկ նյութերի հետքեր», սակայն այդ տեղեկությունը որեւէ ընթացք չի ստացել։
Թերթի փոխանցմամբ հիմա լեհական դատախազությունը պարզում է, արդյոք տեղի ունեցածը կանխամտածված հանցագործությունն է եղել, քննությունը գաղտնի է ընթանում։
Օդանավը, որում Կաչինսկին էր ու լեհական ղեկավարության ներկայացուցիչներ, ուղեւորվում էր Կատին ՝ սգո միջոցառումների, այն ջախջախվել է «Սմոլենսկ Սեվերնի» օդանավակայանում վայրէջքի պատրաստվելու պահին, 2010թ․։ Օդանավում գտնվող 96 ուղեւորները զոհվել էին։




























