Բնության հանրահայտ հուշարձանը՝ Բրիտանիայի հարավային ափի մոտ գտնվող սպիտակ ժայռերը հիմա տասնապատիկ ավելի արագ են քայքայվում, քան մի քանի հազար տարի առաջ, հայտնում է BBC–ն։

Գիտնականները պարզել են, որ Հարավային Սասեքսում ժայռերի էրոզիան վերջին 150 տարիներին ավելացել է տարեկան 22 սանտիմետրից մինչեւ 32 սանտիմետր։ Նախորդ 7 հազար տարիներին ժայռերը քայքայվում էին տարեկան 2-6 սանտիմետր արագությամբ։

Հետազոտողները ՝ Մարտին Հերսթի ղեկավարությամբ կանխատեսում են, որ կլիմայական փոփոխությունները կարագացնեն հանրահայտ սպիտակ ժայռերի էրոզիայի գործընթացը։