Հնդկաստանի ոստիկանությունը հայտնել է, որ հինդուիստական Չխաթ Փուջա փառատոնի ժամանակ Բիհար արեւելյան նահանգում դժբախտ պատահարների հետեւանքով արդեն 26 մարդ է զոհվել, հայտնում է «Սինհուան»։

Վեց կին ընկել է գնացքի տակ, երբ տուն էին վերադառնում աղոթքից հետո։ Եվս հիգ երեխա զոհվել է Մուզաֆարպուր քաղաքում գետում աղոթելիս, եւս վեց մարդ էլ խեղդվել է Կխագարիա ու Պուրնեա շրջաններում։ Բացի դրանից օրերս ինը մարդու հոսանքը քշել հեռու տեղեր է հասցրել։

 Չխաթ Փուջան ավանդական հին վեդայական ամենամյա փառատոն է Հնդկաստանում, որը նվիրված է Արեւի աստծուն։ Փառատոնը սովորաբար նոյեմբերին է անցնում, լուսնային ամսվա 8-րդ օրը ու տեւում է չորս օր։