ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը քվեարկել է ընտրություններին ։ Մանհեթենում նա ընտրատեղամաս էր եկել կնոջ՝ Մելանիա Թրամփի հետ։ Ընտրատեղամասի մոտ հավաքվածները նրան այնքան էլ բարյացակամ չէին դիմավորել։
Պատասխանելով այն հարցին, արդյոք նրա շտաբը նախնական տեղեկություններ ունի նահանգներում քվեարկության արդյունքների վերաբերյալ ու եթե այո՝ ինչպիսին են դրանք, Թրամփն ասել է «շատ դրական։ Ամեն ինչ շատ լավ է»։
Ի դեպ, մինչեւ Թրամփի հայտնվելը ընտրատեղամաս էին ներխուժել Femen-ի կիսամերկ ներկայացուցիչներ, որոնց ոստիկանները ձերբակալել են ու դուրս բերել այտեղից։




























