Նոյեմբերի 8-ի առավոտյան Նյու Յորքում ռուսական հյուպատոսության շենքում 63-ամյա տղամարդու դի  են գտել։ Նախնական տվյալներով նա գլխի վնասվածք էր ստացել։ Մահվան պաշտոնական պատճառը դեռ հայտնի չէ։

ՌԴ հյուպատոսարանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ մահացած տղամարդը հյուպատոսարանի «տեխնիկական աշխատողներից» է եղել։

Ավելի վաղ New York Post–ը գրել էր, որ տղամարդը անվտանգության ծառայություն էր աշխատում։ Ենթադրվում է, որ տղամարդը իրեն վատ է զգացել, ընկել է ու հարվածել գլուխը։