ԵՄ էկոնոմիկայի ու ֆինանսների հարցերով խորհուրդը համալրել է ռուսաստանցի պաշտոնատար անձանց ցուցակը, որոնց նկատմամբ հասցեական պատժամիջոցներ են սահմանվել Ղրիմի անեքսիայի պատճառով, հայտնել է ԵՄ-ում նախագահող Սլովակիայի ֆինանսների նախարար Պետեր ԿԱզիմիրը, փոխանցում է BBC–ն։
«Մանրամասները հայտնի կդառնան նոյեմբերի 9-ին ԵՄ պաշտոնական ամսագրում ցուցակի հրապարակումից հետո»,- հավելել է նա։
Մի շարք ռուսաստանցիների ու ռուսամետ ուկրաինացիների նկատմամբ ԵՄ կողմից մինչ այդ սահմանված պատժամիջոցները ներառում են Եվրոպա մտնելու արգելք ու եվրոպական ակտիվների սառեցում։




























