ԱՄՆ-ում բորսային հիմնական գործակիցները կեսօրին մոտ աննշան աճել են, մինչ ամերիկացի ընտրողները վճռում էին մեր օրերի ամենադաժան ու հակասական ընտրապայքարի ճակատագիրը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Շատ վերլուծաբաններ դեմոկրատ Հիլարի Քլինթոնի հաղթանակի դեպքում կանխատեսում են բորսային գների փոքր թռիչք ու տեղաշարժ դեպի ավելի ռիսկային ներդրումներ։

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Իսկ եթե նախագահ ընտրվի Դոնալդ Թրամփը՝ վերլուծաբանները ակնկալում են ֆինանսական շուկաներում գների կտրուկ նվազում ու անցում ավելի անվտանգ ակտիվների։ Թրամփը խոստացել է վճռորոշ փոփոխություններ առեւտրի, հարկադրման ու կանոնակարգման ոլորտներում, ինչը կառաջացնի անորոշություն, որը կանհանգստացնի ներդրողներին։

Քլինթոնը քննադատաբար է արտահայտվում ԱՄՆ առեւտրային քաղաքականության ու խոշոր ֆինանսական կորպորացիաների մասին, սակայն ներդրողները նրան ավելի կանխատեսելի են համարում։