Նյու Յորքում Թրամփի աշտարակը շրջապատված է աղբահավաք մեքենաներով։ Սոցցանցերի ամերիկացի օգտատերերին զվարճացրել է այն փաստը, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի աշտարակը շրջապատել են աղբահավաք մեքենաները։

Անվտանգության այդքան տարօրինակ միջոցառումները առաջացրել են տարակուսանք ու հումորային մեկնաբանությունների ալիք բարձրացրել։