Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին, ով հայտնել է հրաժարական տալու ցանկության մասին, պատասխանել է իր հրաժարականի մասին նախագահ Պյոտր Պորոշենկոյի մեկնաբանությանը, փոխանցում է «Վրաստան օնլայնը»։

«Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին քաջ հայտնի է, որ ես անմիջական մասնակցություն չեմ ունեցել Վրաստանի ընտրություններին ու չէի կարող ունենալ նույնիսկ ցանկության դեպքում, քանի որ ես Ուկրաինայի քաղաքացի եմ»,- գրել է Սահակաշվիլին –ում։ Նա նշել է, որ Ուկրաինա է եկել մոտավորապես նույն ժամանակ, երբ Պյոտր Պորոշենկոն, նա Մոլդովայից, ես Վրաստանից»։ «Այնպես որ բոլորը ստիպված կլինեն սովորել, որ ես ուկրաինացի քաղաքական գործիչ եմ ու հաղթելու կամ պարտվելու եմ ոչ թե Վրաստանում, այլ Ուկրաինայում»,- նշել է Վրաստանի նախկին նախագահը։ Սահակաշվիլին նաեւ հավելել է, որ Պորոշենկոն հոյակապ գիտի, որ ինքը դեռ 6 ամիս առաջ էր ուզում հրաժարական տալ։ «Բայց ինձ համոզեցին, որ մնամ՝ խոստանալով բարեփոխումներ։ Պարզապես այս անգամ ես արդեն հակված չեմ հավատալու խոստումներին, ու Վրաստանի ընտրությունները դրա հետ ոչ մի կապ չունեն»,- հայտնել է նա։