ԱՄՆ Ռուսաստանին նախազգուշացրել է, որ նախագահական ընտրություններին միջամտությունը հղի է «լուրջ հետեւանքներով»։ Այդ մասին հայտնում է ABCnews –ը՝ վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային։

Ըստ աղբյուրի՝ «անձնական նախազգուշացումն» արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ հետախուզության տնօրեն Ջեյմս Քլափերը հայտնել է, որ ԱՄՆ քաղաքական կառույցների՝ այդ թվում Դեմոկրատական կուսակցության սերվերների վրա կիբերհարձակոււմների ետեւում Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյաներն են կանգնած։