Ավստրիայի բնակիչը դատարանում հաղթել է իր ազգանվան գործը: Նրան թույլատրել են կրել Զեբր ազգանունը, որից ինքը հրաժարվել էր 1950-ականներին, հայտնում է BBC-ն:

Ազգանունն այդ ընտանիքին էր պատկանում մի քանի դար շարունակ, այդ պատճառով օրենքի տեսակետից  ազգանունը կարելի է վերադարձնել: Այդպես է որոշել Սահմանադրական դատարանը:

Հայցվորի ընտանիքի վերջին անդամը, որը կրել էր Զեբր ազգանունը, եղել էր նրա ազգականը, որը մահացել էր 1991-ին:

Ստորին ատյանի դատարանն ավելի վաղ վճռել էր, որ տղամարդը չի կարող կրել այդ ազգանունը, քանի որ դա ավստրիական չէ: Որոշ կենդանիների անուններ դատավորն ընդունելի էր համարել, քանի որ Ավստրիայում շատ են նման ազգանուն կրողները՝ «Fuchs» (աղվես), «Biber» (կուղբ) եւ «Strauss» (ջայլամ):