Շոտլանդիայում Բութս անունով մարգարե այծը կանխատեսել էր ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները: Կենդանու մասնակցությամբ տեսանյութը SWNS TV-ի ալիքում հայտնվել էր նոյեմբերի 7-ին: 2 օրում այն ավելի քան 52 հազար դիտում է հավաքել:

Այծն ընտրել էր Դոնալդ Թրամփի անունով թուղթը եւ կծել դրա ծայրից:

Հաղորդվում է, որ այծը գուշակել էր նաեւ Brexit-ի հարցով հանրաքվեի արդյունքները, որոնց համաձայն Մեծ Բրիտանիան ԵՄ կազմից դուրս կգա 2017-ի մարտին: