Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն միլիարդատեր Դոնալդ Թրամփին շնորհավորել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

«Անհամբերությամբ սպասում ենք ապագա վարչակազմի հետ համատեղ աշխատանքին՝ հանուն Ֆիլիպինների եւ ԱՄՆ-ի հարաբերությունների ամրապնդման, հիմնված փոխադարձ հարգանքի, փոխշահավետության եւ ժողովրդավարության իդեալներին ու օրենքի գերակայությանը հավատարմության վրա»,- ասել է նա:

Դուտերտեն բազմիցս անպարկեշտ հայտարարություններ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հասցեին եւ խոստացել խզել ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցությունը: