ՎիվաՍել-ՄՏՍ-ի «STARTPHONE» սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում կարելի է ստանալ «iPhone 7»՝ 1 դրամով:

Ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ 26 500 դրամ ամսավճարի դիմաց այս սակագնային պլանից օգտվող բաժանորդը նաեւ ստանում է ամսական 10 000 ներցանցային րոպե, 200 րոպե դեպի ՀՀ այլ ցանցեր եւ 15 000 ՄԲ ինտերնետ: