ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փորձել է զանգահարել Դոնալդ Թրամփին, սակայն չի կարողացել զրուցել նրա հետ, քանի որ նախագահական ընտրություններում փաստացի հաղթանակ տարած Թրամփը ելույթ էր ունենում համախոհների առաջ: Այս մասին հայտնում է NBC ալիքը՝ վկայակոչելով Թրամփի նախընտրական արշավի մենեջեր Քելլիեն Քոնուեյին:

«Նա զանգահարել է Թրամփին, երբ վերջինս բեմի վրա էր»,- մեջբերել է հեռուստաալիքը Թրամփի շտաբի ներկայացուցիչի խոսքը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նոր նախագահ կդառնա Դոնալդ Թրամփը: Քվեարկության ընթացքում նա ընտրական կոլեգիայի անդամների 276 ձայն է ստացել՝ անհրաժեշտ նվազագույն 270-ի պարագայում: