Թուրքիայի վարչապետ Բինալի Յըդըրըմը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ հանդես գալով բաց առաջարկով։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետն իր շնորհավորանքում շեշտել է, թե Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները կապված չեն անձերից, սակայն ինքը շնորհավորում է Թրամփին։ «Նոր նախագահին բաց առաջակրով եմ դիմում՝ Թուրքիային հանձնեք ահաբեկչական կառույցի առաջնորդ ֆեթուլլահ Գյուլենին։ Դուք դրանով նոր էջ կբացեք թուրք-ամերիկյան հարաբերություններում»,-ասել է Բինալի Յըլդըրըմը։
Նշենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքին անդրադարձել էր նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ շեշտելով, թե հուսով է, որ ամերիկացի ժողովրդի ընտրության շնորհիվ աշխարհում բարի քայլերով ու հաջողություններով լեցուն ապագա կլինի։




























