ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման հեռախոսով շնորհավորել է Դոնալդ Թրամփին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, հայտնում է AFP-ը:
Գործակալության տվյալներով՝ Օբաման Թրամփին հրավիրել է հոինգշաբթի հանդիպել Սպիտակ տանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նոր նախագահ կդառնա Դոնալդ Թրամփը: Քվեարկության ընթացքում նա ընտրական կոլեգիայի անդամների 276 ձայն է ստացել՝ անհրաժեշտ նվազագույն 270-ի պարագայում:




























