Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն շնորհավորել է հանրապետական Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, հայտնում է Reuters-ը:
Թրամփը հաղթանակ է տարել նոյեմբերի 8-ին կայացած ընտրություններում՝ հավաքելով ընտրող կոլեգիայի 276 անդամների ձայները:
Դուտերտեն «ջերմորեն շնորհավորել է» նորընտիր նախագահին եւ ցանկություն հայտնել միասին աշխատել Ֆիլիպինների եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների բարելավման համար:
Ավելի վաղ Ֆիլիպինների նախագահը հայտնել էր, որ իր երկրի համար ժամանակն է «հրաժեշտ տալ» ԱՄՆ-ին: Սակայն ավելի ուշ ասել էր, որ իր երկիրը չի կարող խզել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, իսկ Ֆիլիպիններն իր քաղաքականությունը ԱՄՆ քաղաքականության հետ կապելու կարիք չունի:




























