Վատիկանը կաղոթի ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Մենք կաղոթենք, որպեսզի Աստված նրան լուսավորի եւ իր երկրին ծառայելու ուժ տա, նաեւ հանուն ամբողջ աշխարհի բարգավաճման եւ խաղաղության: Կարծում եմ՝ այսօր յուրաքանչյուրը պետք է աշխատի աշխարհում իրավիճակը փոխելու համար, որը լուրջ հակամարտությունների մեջ է»,- ասել է Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու պետքարտուղար Պյետրո Պարոլինը:




























