Լոնդոնում տրամվայի վթարից զոհեր կան, հայտնել է Մեծ Բրիտանիայի տրանսպոտային ոստիկանությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վթարը տեղի էր ունեցել տեղական ժամանակով վաղ առավոտյան: Հոսպիտալացվել է ավելի քան 50 մարդ, երկու հոգի տրամվայի վագոնում արգելափակված են, փրկարարները փորձում են հանել նրանց:

«Կան զոհեր… Սակայն դեռ վաղ է նրանց թիվը հաստատել»,- ասել է տրանսպորտային ոստիկանության ներկայացուցիչը:

Վթարի պատճառը դեռեւս պարզ չէ, սակայն ենթադրվում է, որ այն կարող էր լինել ամբողջ գիշեր տեղացած հորդառատ անձրեւը: