Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էրոն մտահոգություն է հայտնել այն դիրքորոշման կապակցությամբ, որը ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է զբաղեցնել «Ռուսաստանի նկատմամբ», հայտնում է RFI–ն։
«Պետք է տեսնել, թե ինչ կցանկանա անել այդ նոր նախագահը, քանի որ այն ամենը, ինչ նա ասում էր մինչեւ հիմա, մտահոգիչ է»,- ասել է նախարարը։ Չնայած Էրոն նաեւ հույս է հայտնել, որ Թրամփը «գուցեեւ կկատարի» նախընտրական պայքարի ժամանակ իր տված խոստումներից մի քանիսը։




























