ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ ինչ-որ էական փոփոխություններ կատարել Սպիտակ տան ինտերիերում, հայտնում է TMZ-ը:

Թրամփն աչքի է ընկնում ոսկու հանդեպ սիրով, նշում է հեղինակը եւ հավելում, որ նա չի պատրաստվում Սպիտակ տունը կահավորել այնպես, ինչպես Նյու Յորքում իր պենտհաուսը:

«Ես կարծում եմ, որ Սպիտակ տունը շատ առանձնահատուկ տեղ է, որը մեծ նշանակություն ունի ամերիկացիների համար… Սպիտակ տանը ոչինչ չի փոխվի»,- ասել է Թրամփը: