Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը շատ ուրախ է ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակի համար։ Զամենը հայտնել է, որ Թրամփին հաջողվել է հաղթահարել պոլիտկոռեկտությունը առանցքային հարցերում՝ ինչպիսին է միգրացիան, հայտնում է Reuters–ը։

«Ես կցանկանայի սրտանց շնորհավորել Դոնալդ Թրամփին։ Ես այն սակավաթիվ քաղաքական եվրոպական քաղաքական գործիչներից եմ, որոնք հրապարակավ պաշտպանել են Թրամփին, քանի որ ես համաձայն եմ միգրացիայի, նաեւ իսլամական ահաբեկչության դեմ պայքարի հարցերում նրա դիրքորոշմանը»,- ասել է Զեմանը լրագրողներին։ Նրա խոսքով ինքը բարձր է գնահատու Թրամփի դիրքորոշումը։ «Նա խոսում է հստակ, երբեմն կոպիտ, բայց պատճառաբանված ու խուսափում է նրանից, ինչն ընդունված է անվանել պոլիտկոռեկտություն»,- նշել է Զեմանը։ Նրա կարծիքով ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքները ցույց են տվել, որ ամերիկյան ընտրողները դիմադրում են լրատվամիջոցների մանիպուլացումներին։

Չեխիայի նախագահը հայտնել է, որ արդեն իր շնորհավորանքն ուղղել է Թրամփին ու հրավիրել նրան այցելել Չեխիա։