ԵՄ երկրները պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի մի շարք պատգամավորների դեմ «Ղրիմի բռնակցմանն աջակցելու համար»։ ԵՄ հայտարարության մեջ նշվում է, որ նոր պատժամիջոցները ընդունվել են «Ղրիմի բռնակցումը չընդունելու քաղաքականությանը համապատասխան»։ Պատժամիջոցային ցուցակում են Ղրիմից ընտրված ՌԴ խորհրդարանի ութ պատգամավորներից վեցը։ Մյուս երկուսի նկատմամբ պատժամիջոցներ էին սահմանվել ավելի վաղ, հայտնում է DW–ն։

 Պատգամավորներ Ռուսլան Բալբեկին, Կոսնտանտին Բախարեւին, Դմիտրիի Բելիկին, Անդրեյ Կոզենկոյին, Սվետլանա Սավչենկոյին ու Պավել Շպերովին արգելվել է մտնել ԵՄ երկրներ, նրանց ակտիվները ԵՄ-ում սառեցվում են։