Իրաքի Մոսուլ քաղաքում ԻՊ զինյալները էլեկտրական հոսանքի միջոցով 30 խաղաղ բնակիչների են մահապատժի ենթարկել, հայտնում է «Աս Սումարիա» հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Նայնավա նահանգում իր աղբյուրը։

Ահաբեկիչները զոհերին մեղադրել են կառավարական ուժերի հետ համագործակցության մեջ, հավելել է աղբյուրը։