ԱՄՆ Հանրապետական կուսակցությունն ընտրությունների արդյունքներով հսկողություն է ստացել Կոնգրեսի երկու պալատների՝ Ներկայացուցիչների պալատի ու Սենատի նկատմամբ, հայտնում է The Washington Post –ը, վկայակոչելով ընտրողների ձայների ՝ ավարտին մոտեցող հաշվարկի արդյունքները։

Ստորին պալատում հանրապետականները ստացել են 236 տեղ, իսկ դեմոկրատները՝ 192։ Յոթ տեղ մնացել է դեռ չբաշխված, քանի որ ձայների հաշվարկը դեռ շարունակվում է։ Ներկայացուցիչների պալատի նկատմամբ հսկողությունը ապահովվում է 218 մանդատով։

Սենատում Հանրապետական կուսակցությունը ընտրություններից հետո ստացել է 51 տեղ, ինչը նույնպես մեծամասնություն է ապահովում։ Սենատոր դեմակրատները այս պահին ունեն 47 մանդատ, երկու մանդատ դեռ չբաշխված է մնում։

Դեմոկրատները նաեւ զգալի հաջողությունների են հասել նահանգապետների ընտրություններում՝ հաղթելով 12 նահանգներից 4-ում։ Վեց նահանգների ղեկավարները հանրապետականներ են, իսկ մյուս երկու նահանգներում ընտրությունների արդյունքները դեռ հրապարակված չեն։