Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը (Ինտերպոլ) նոր նախագահ է ընտրել Չինաստանի հանրային անվտանգության նախարարի տեղակալ Մեն Հունվեյին: Այս մասին ասված է Ինտերպոլի Twitter-ում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Մեն Հունվեյին ընտրել են Ինդոնեզիայում անցկացվող Ինտերպոլի Գլխավոր վեհաժողովի 85-րդ նստաշրջանի ընթացքում: Չինաստանի ներկայացուցիչն այս պաշտոնում փոխարինել է ֆրանսուհի Միրեյ Բելեստրազիին, որը կազմակերպությունը ղեկավարում էր 2012 թվականից:

Նոյեմբերի 7-10-ն Ինտերպոլի անդամ 161 երկրների ավելի քան 1.3 հազար ներկայացուցիչ Բալիում քննարկում են երեք հիմնական հարց. ահաբեկչությանը, կազմակերպված հանցավորությանն ու կիբերհանցագործությանը հակազդեցություն: