ԵԱՀԿ-ի դիտարկումները ԱՄՆ ընտրություններում, որոնց արդյունքներով հանրապետական Դոնալդ Թրամփը հայտնվել է Սպիտակ տանը, իսկ նրա կուսակիցները պահպանել են Կոնգրեսում վերահսկողությունը, միանշանակ գնահատական չեն տվել՝ կասկածի տակ չեն դրվում պայքարի մրցունակությունը եւ ազատությունների պահպանումը, սակայն արդյունքների հավաստիության հանդեպ վերապահումներ կան: Դրանից զատ, դիտորդական առաքելությունը նշում է, որ 35 մլն ամերիկացիներ ընդհանրապես զրկված էին քվեարկության ելքի վիա ազդելու հնարավորությունից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թրամփը հաղթել է նոյեմբերի 8-ին տեղի ունեցած ԱՄՆ ընտրություններում, CNN-ի վերջին տվյալներով՝ անհրաժեշտ 270-ի փոխարեն ընտրական կոլեգիայի 290 ձայներով: Ընտրված նախագահը կսկսի պաշտոնավարել հունվարի 20-ին կայանալիք երդմնակալությունից հետո:
Դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնը ընդունել է իր պարտությունը՝ չհավաքելով ընտրական կոլեգիայի անհրաժեշտ ձայները (232): Ըստ որում՝ նրա օգտին է քվեարկել ավելի քան 59.8 մլն ընտրող, մինչդեռ Թրամփի օգտին է քվեարկել 59.6 մլն-ից ավելի: Երկու թեկնածուների ստացած ձայների միջեւ խզումը կազմում է 0.2 տոկոս (47.7 տոկոս ընդդեմ 47.5 տոկոսի):
Ընտրությունների օրը ԵԱՀԿ-ի 290-ից ավելի դիտորդներ այցելել են ավելի քան 900 ընտրատեղամասեր: Առաքելության թվում ներկայացված էին 44 երկրների ներկայացուցիչներ:




























