Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն Դոնալդ Թրամփին շնորհավորել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Կուբայի հանրապետության Պետական խորհրդի եւ Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրո Ռուսը շնորհավորական ուղերձ է հղել պարոն Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ»,- ասված է Կուբայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությամբ:
Առայժմ այս կարճ հաղորդագրությունը Հավանայի միակ պաշտոնական արձագանքն է ԱՄՆ նախագահի ընտրություններին, որի հետ 2014 թվականի վերջից Կուբան երկխոսություն հաստատեց եւ զգալիորեն բարելավեց հարաբերությունները:
Միաժամանակ, Կուբայի իշխանությունները հայտնել են ռազմավարական զորավարժություններ սկսելու մասին՝ պետության դեմ հնարավոր «ոչ բարեկամական գործողություններին» նախապատրաստվելու նպատակով:




























