ԱՄՆ հյուսիս-արեւմուտքում՝ Սիեթլ քաղաքում, 5 մարդ հրազենային վիրավորում է ստացել: Ի սկզբանե հաղորդվում էր, որ հրաձգությունը տեղի է ունեցել Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ակցիայի ժամանակ: Սակայն ոստիկանությունը պարզել է, որ միջադեպը ցույցի հետ կապ չի ունեցել, հայտնում է «Ռոսբալտը»:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 2 վիրավորների վիճակը ծանր է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ամերիկացիներից շատերը տարբեր քաղաքներում բողոքի ցույցի են դուրս եկել միլիարդատեր Դոնալդ Թրամփի հաղթանակի դեմ: Նյու Յորքում եւ Չիկագոյում հազարավոր մարդիկ են բողոքում, Վաշինգթոնում՝ 500 մարդ: Մարդիկ շարժվում են Սպիտակ տան ուղղությամբ, որտեղ մինչեւ 2017-ի հունվարը նախագահելու է Բարաք Օբաման:



























