ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո չինական ազգային արժույթի փոխարժեքը 0.2 տոկոսով նվազել եւ կազմել 6.7907 յուան մեկ դոլարի դիմաց, ինչը 2010-ի սեպտեմբերից ամենացածր ցուցանիշն է, հայտնում է Bloomberg-ը:
DBS Group Holdings-ի տնտեսագետ Նաթան Չոուն նշում է, որ շուկայի մասնակիցները մտավախություններ ունեն, որ Թրամփը կարող է կյանքի կոչել միջոցները, որոնք կհարվածեն Չինաստանի արտահանությանը եւ կնպաստեն ԱՄՆ տոկոսադրույքների աճին: «Թրամփը բավականին պարզ է հայտնել իր դիրքորոշումը Չինաստանի հարցում: Եվ դա, անխոս, ամենաբարեկամականը չէ չին-ամերիկյան առեւտրական հարաբերությունների համար»,- ասել է Հոնկոնգում National Australia Bank-ի ռազմավարության բաժնի պետ Քրիսթի Թանը:
Նախընտրական քարոզարշվի ժամանակ Թրամփը ներկայացրել էր իր ծրագիրը, որով նա առաջին 100 օրվա ընթացքում սպառնում էր Չինաստանին արժութային մանիպուլյատոր հայտարարել:
Բացի այդ, նա բազմիցս խոստացել էր բարձրացնել չինական արտադրանքի առեւտրային սակագները՝ ընդհուպ մինչեւ ապրանքի արժեքի 45 տոկոս:


























