Չեմ կարծում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական կապերը ադրբեջանական շրջանակների հետ կարող են վճռորոշ նշանակություն ունենալ եւ հակասել երկրի շահերին տարածաշրջանում: Այս մասին նոյեմբերի 10–ին՝ «Թրամփ՝ ԱՄՆ նոր նախագահ. Ինչպիսի՞ն կլինի ազդեցությունը տարածաշրջանում» թեմայով քննարկման ժամանակ, ասել է Կովկասի ինստիտուտի փոխնախագահ Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասյում առանցքային դեր են խաղալու ոչ այնքան ԱՄՆ նախագահի անձնական կապերն Ադրբեջանի հետ, որքան Հարավային Կովկասում Ռուսաստան-ԱՄՆ եւ ԱՄՆ-Թուրքիա-Իրան հարաբերությունների ենթատեքստում իրադարձությունները: «Մենք դեռեւս չգիտենք վերոնշյալի սահմանագծերը, սակայն կարծում ենք, որ դա շատ ավելի վճռորոշ դեր կխաղա, քան այսպես կոչված անձնական կապերը»,- հավելել է Մինասյանը:


























