Հնդկաստանում բանկերն ու փոստերը սկսել են 2 հազար ռուբի արժողությամբ նոր թղթադրամներ բաժանել 500 եւ 1000 ռուփի թղթադրամների շրջանառության անսպասելի կասեցումից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Երեքշաբթի երեկոյան Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ժողովրդին հղած ուղերձում ասել է, որ չորեքշաբթի օրվանից շրջանառությունից հանվում են 500 եւ 100 ռուփի արժողությամբ թղթադրամները, որոնք ամենախոշորն էին: Որոշումը հիմնավորվում է կաշառակերության, ստվերային տնտեսության, դրամակեղծության եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարելու անհրաժեշտությամբ:
Նոր թղթադրամներ ստանալու համար անհրաժեշտ է լրացնել դիմում, որտեղ նշված կլինի ազգանունը, անունը, փոխանակման գումարը:



























