Չինաստանի Անհոյ նահանգում գողը Samsung Galaxy Note 7 է հափշտակել, որից հետո սարքը պայթել է, հայտնում է Hong Kong Economic Journal-ը:

Սմարթֆոնի տերն ասել է, որ Հենֆեյի ինտերնետ-սրճարաններից մեկում քնել է: Երբ կորուստը նկատել է, անմիջապես ոստիկաններին է դիմել, սակայն իրավապահներին հաջողվել է գտնել միայն ածխացած սմարթֆոնը: Նշվում է, որ հանցագործը թաքնվել է:
Ինքնաբռնկման մեծաթիվ դեպքերից հետո հոկտեմբերի 10-ին Samsung ընկերությունը դիմել է իր գործընկերներին՝ խնդրելով դադարեցնել Galaxy Note 7-ի վաճառքը: Ավելի ուշ ընկերությունն ամբողջովին դադարեցրել է այս սարքերի արտադրությունը: