Չինաստանի դատարանը մահապատժի է դատապարտել Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանի ոստիկանության նախկին ղեկավար Չժաո Լիպինին, որին մեղավոր են ճանաչել սպանության համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով CCTV-ն:

Դատավճիռը հրապարակել է Շանսի նահանգի Թայուան քաղաքի դատարանը: Պարզվել է նաեւ, որ 2008-2010 թվականներին նա ապօրինաբար 23.7 մլն յուան (շուրջ 3.5 մլն դոլար) է ստացել:

Չինաստանի Գերագույն ժողովրդական դատախազությունը փետրվարի սկզբին նրան սպանության, ինչպես նաեւ ապօրինաբար զինամթերք պահելու մեղադրանքներ էր առաջացրել: Չժաո Լիպինը 2015թ. մարտին Չիֆեն քաղաքում մարդ է սպանել: Ավելի ուշ նրան հեռացրել են կուսակցությունից: