«Արաբական գարնան» պատճառով  Մերձավոր Արեւելքի երկրների կորցրած տնտեսական աճը 2011 թվականից ի վեր կազմել է 614 մլրդ դոլար: Սրանք ՄԱԿ-ի հաշվարկներն են:

614 մլրդ դոլարը տարածաշրջանի՝ 2011-2015 թվականների ՀՆԱ-ի 6%-ն է: BBC-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ՄԱԿ-ի Տնտեսական ու սոցիալական հարցերի հանձնաժողովի՝ Արեւմտյան Ասիային նվիրված հաշվետվությունում:

Հաշվարկների համար օգտագործվել են արաբական երկրների տնտեսական աճի կանխատեսումները, որոնք արվել են մինչեւ 2011 թվականը:

Գնահատման ժամանակ օգտագործվել են նաեւ կողմնակի գործոններ. փախստականների հոսք, աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումների կրճատում, տուրիստական բիզնեսի անկում: