ՄԱԿ Պարենամթերքի եւ գյուղատնտեսական կազմակերպությունը հայտնում է, որ պանիրն ու կարագը թանկանում են, քանի որ այդ կաթնամթերքը ԵՄ երկրներում բարձր պահանջարկ է վայելում:
FAO-ի նոր զեկույցում ասվում է, որ հոկտեմբերին FAO-ի պարենամթերքների ինդեքսը, նախորդ ամսվա համեմատ, աճել է 0.7 կետով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմետ՝ 9.1 կետով:
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Սննդամթերքի հիմնական արտադրանքի գների հոկտեմբերյան աճը պայմանավորված է շաքարի եւ կաթնամթերքի կտրուկ թանկացմամբ: Կաթնամթերքի գները հոկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, աճել են 3.9 տոկոսով հիմնականում պանրի եւ կարագի թանկացման պաատճառով, որոնք ԵՄ երկրներում մեծ պահանջարկ են վայելում:
Բուսական յուղի եւ ճարպի գինը նվազել է 2.4 տոկոսով: Միսը նույնպես 1 տոկոսով էժանացել է, ինչը պայմանավորված է չինացի ներմուծողների կողմից եվրոպական արտադրության խոզի մսի պահանջարկի նվազմամբ:




























