Պակիստանի ԱԳ նախարարությունը Հնդկաստանի ԶՈւ-ին մեղադրել է Քաշմիրի գործող վերահսկման գոտում պակիստանյան կողմի դիրքերը հրետակոծելու համար, ինչը վկայում է իրավիճակը լարելու Հդկաստանի մտադրության մասին, հայտնում է «Սինհուան»:

Հայտարարության մեջ նշված է, որ վերջին 13 տարիներին փոխհրաձգությունների ընթացքում կողմերը ոչ մի անգամ հրետանային զենք չեն կիրառել: Հնդկաստանի այս քայլը կարող է խափանել տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը:
Պակիստանյան կողմը կանչել է Պակիստանում Հնդկաստանի գերագույն հանձնակատարին եւ բողոք է հայտնել շարունակվող հրետանային հարվածների կապակցությամբ՝ Հնդկաստանին կոչ անելով պահպանել 2003 թվականի կնքված զինադադարի համաձայնագիրը: