Ավստրալիայի Բրիսբեյն քաղաքի ոստիկանությունից տարօրինակ գտածոյի մասին են հայտնել: Ենթադրաբար Rebels («Խռովարարներ») խմբավորման հետ կապված բայքերի հետանցքից հանել են միալիցք ատրճանակ, որ կրակելու դիրքի էր բերված: Եվս մեկ ատրճանակ հայտնաբերվել է տղամարդու ավտոմեքենայում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Կասկածյալի ավտոմեքենան կանգնեցնելով եւ խուզարկելով՝ ոստիկանները զենք են գտել, ինչը անձնական խուզարկություն կատարելու անհրաժեշտություն է հարուցել: Ոստիկանության հայտարարության մեջ նշված է, որ զենքը թաքցված էր տղամարդու հետույքում: Իրավապահները խուզարկել են նաեւ բայքերի բնակարանը, որտեղ պայթուցիկ, թմրանյութեր եւ էլեկտրաշոկեր է հայտնաբերվել:
Տղամարդուն ապօրինի զենք եւ թմրանյութեր պահելու մեղադրանք է առաջադրվել: Նրա դեմ դատը կկայանա դեկտեմբերի 21-ին:




























