Վրաստանի նախկին նախագահ եւ արդեն Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին իր քաղաքական ապագան Ուկրաինայի հետ է կապում: Այս մասին հայտնում է «Sputnik-Վրաստան»-ը
«Այստեղ (Ուկրաինայում – խմբ.) ես մեծ գործի մեջ եմ ընդգրկված: Մենք մեծ աջակցություն ունենք, եւ ես պատրաստվում եմ այստեղ հաղթել: Սա ինձ համար գործնականում այն է, ինչ եղել է 2001-ին Վրաստանում»,- ասել է Սահակաշվիլին:




























