Աֆղանստանի Բահրամ ռազմաբազայում պայթյունի հետեւանքով 3 մարդ է զոհվել, 13 տուժած կա: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով TOLO news-ը:
Բահրամն ԱՄՆ-ի եւ կոալիցիայի խոշորագույն ռազմաբազան է Աֆղանստանում: Բահրամի նահանգապետը հաստատել է հարձակման եւ պայթյունի փաստը: Միջադեպի լուրը հաստատել են նաեւ 2015 թվականի սկզբից Աֆղանստանում աշխատող ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության ներկայացուցիչները:
«Մենք կարող ենք հաստատել, որ Բահրամ ավիաբազայում առավոտյան պայթյուն է տեղի ունեցել: Զոհեր կան»,- հաղորդել են ՆԱՏՕ-ի առաքելության ներկայացուցիչները:
Ավելի ուշ զինվորական աղբյուրը NBC հեռուստաալիքին տեղեկացրել է, որ պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը:




























