Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Ալան Լիխթմանը, որը 1984 թվականից ի վեր ճշգրիտ գուշակել է ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները՝ կանխատեսելով նաեւ Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակը, հայտարարել է նորընտրիր նախագահի հնարավոր իմփիչմենթի մասին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Washington Post-ը:
Լիխթմանի խոսքով՝ ԱՄՆ Կոնգրեսը կարող է Թրամփին հեռացնել նախագահի պաշտոնից, որպեսզի նրան փոխարինի ընտրված փոխնախագահ Մայքլ Փենսը՝ Հանրապետական կուսակցության «սիրելին»:
«Ուզում եմ եւս մեկ կանխատեսում անել: Այն հիմնված չէ իմ համակարգի վրա, այլ պարզ կանխազգացում է: Նրանք չեն ուզում Թրամփին որպես նախագահ տեսնել, քանի որ չեն կարողանում կառավարել նրան: Նա անկանխատեսելի է: Նրանք կնախընտրեն Փենսին՝ ուղղամիտ, պահպանողական, կառավարելի հանրապետականին: Բացի այդ՝ կարծում եմ, որ Թրամփն իմփիչմենթի համար առիթ կընձեռի»,- ասել է Լիխթմանը:




























