«Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալները ստանձնել են Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմաբազայում իրականացված պայթյունի պատասխանատվությունը: Հարձակման հետեւանքով 4 մարդ է զոհվել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության ներկայացուցիչները հաղորդել են, որ նոյեմբերի 12-ին ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի Բաղրամ ռազմաբազայում պայթուցիկ սարք է գործի դրվել, ինչի հետեւանքով 4 մարդ է զոհվել, 14 վիրավոր կա: Ավելի վաղ NBC-ի զինվորական աղբյուրը հաղորդել էր, որ պայթյունն իրականացրել է մահապարտը:

«Թալիբան»-ի ներկայացուցիչը Twitter-ում գրել է, որ պայթյունի պատասխանատուն խմբավորումն է: Առայժմ հայտնի չէ, թե ովքեր են զոհերն ու վիրավորները: