Կարակասում վերսկսվել են իշխանության եւ ընդդիմության բանակցությունները, որոնք ուղղված են Վելեսուելայի քաղաքական ճգնաժամը հաղթահարելուն: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախագահ Նիկոլաս Մադուրոն հանդիպումից առաջ հայտարարել է, որ պատրաստ է ամեն ինչ անել՝ անհրաժեշտ արդյունքի հասնելու համար: Նա, սակայն, հրաժարվել է իր հրաժարականի շուրջ հանրաքվե անցկացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել:

Հոկտեմբերի 30-ին նախագահի գլխավորած կառավարական պատվիրակությունն առաջին հանդիպումն է անցկացրել ընդդիմության հետ: Վենեսուելայում ծանր տնտեսական իրադրություն է ստեղծվել կապված նավթի համաշխարհային գների անկման պատճառով, ինչը հանգեցրել է գնաճի:

Քաղաքական ճգնաժամի սրման է հանգեցրել Մադուրոյի իմփիչմենթի գործընթաց սկսելու՝ Ազգային վեհաժողովի նախաձեռնությունը: Ի պատասխան՝ երկրի ղեկավարն ընդդիմությանը մեղադրել է պետական հեղաշրջման փորձի մեջ: