Աֆղանստանի խորհրդարանն անարդյունավետ աշխատանքի համար երեք նախարարի ազատել է պաշտոնից: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Պաշտոնանկ արված նախարարների թվում է նաեւ Աֆղանստանի ԱԳ նախարար Սալահուդդին Ռաբանին: Նշվում է, որ հեռացված նախարարները չեն կարողացել ժամանակին ծախսել հատկացված բյուջետային միջոցները:

Մյուս երկուսը բնակչության սոցապահովության եւ հանրային նշանակության օբյեկտների հարցերի նախարարներն են: