Ամերիկյան Փորթլենդ քաղաքում ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի դեմ ցույցի ժամանակ մեկ մարդ հրազենային վիրավորում է ստացել: Gazeta-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է տեղի ոստիկանությունը:

«Ոստիկանությունը հետաքննում է Մորիսոն Բրիջում տեղի ունեցած հրաձգության միջադեպը: Մեկ տուժած կա: Բոլորը պետք է անհապաղ հեռանան այդ գոտուց»,- ասված է ոստիկանության Twitter-ում հրապարակված հաղորդագրությունում:

Իրավապահները դեպքի ականատեսներից պահանջել են դիմել սպաներին: Վկայությունների համաձայն՝ կրակողը սեւ վերնազգեստով սեւամորթ երիտասարդ է եղել:

ԱՄՆ-ում չորրորդ օրն է՝ շարունակվում են Թրամփի հակառակորդների ցույցերը: