Նոյեմբերի 13-ին Մոլդովայում սկսվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը:
Հոկտեմբերի 30-ին կայացած առաջին փուլի արդյունքներով որոշվել են այն թեկնածուները, որոնք կպայքարեն նախագահի պաշտոնի համար՝ սոցիալիստների առաջնորդ Իգոր Դոդոնը, որն առաջին փուլում ստացել է ընտրողների ձայների 47,98 տոկոսը, եւ աջ ընդդիմության միասնական թեկնածու, «Գործողություն եւ համերաշխություն» կուսակցության ղեկավար Մայա Սանդուն՝ 38,71 տոկոս ձայներով:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում մասնակցության պարտադիր շեմ չկա, հաղթում է այն թեկնածուն, որն ստանում է ձայների մեծամասնությունը: Նախագահն ընտրվում է 4 տարով:




























