Նոյեմբերի 13-ին Ացստրալիան եւ ԱՄՆ-ը պայմանագիր են կնքել Մանուս ու Նաուրու կղզիների հաըուկ կենտրոններում գտնվող փախստականներին Միացյալ Նահանգներում վերաբնակեցնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ABC-ն:

Ավստրալիան իր երկրի տարածք ժամանող փախստականների հանդեպ շատ խիստ քաղաքականություն է վարում: Երբ ապաստան փնտրողները հասնում են մայրցամաքի ափերին, Ավստրալիայի իշխանությունները հրաժարվում են նրանց  ընդունել: Որպես կանոն, նրանց հետ են ուղարկում այն երկիր, որտեղից եկել են կամ ուղարկում են Նաուրու գաճաճ պետություն, կամ Պապուա Նոր Գվինեայի Մանուս կղզի

«Սա մեկանգամյա գործողություն է, այն չի կրկնվի: Ներքին անվտանգության նախարարության ամերիկացի պաշտոնյաները, որոնք Ավստրալիա կժամանեն, գործընթացը կսկսեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում.,- նշել է Մալքոլմ Թերնբուլը՝ չճշտելով փախստականների թիվը, որոնց այս գործընթացը կառնչվի:

Հոկտեմբերի 31-ի տվյալներով՝ Մանուս կղզում կար 872 փախստական, Նաուրու կղզում՝ 390: