Մեծ Բրիտանիան առաջիկա երկու ամիսներին ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփին եւ նրա թիմին կհամոզի շարունակելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալման քաղաքականությունը: Այս մասին հայտնում է Sunday Telegraph-ը:
«Կասկած չկա, որ նա (Թրամփը) Պուտինին (ՌԴ նախագահին) դիտարկում է որպես մի մարդու, որի հետ կարելի է գործ ունենալ: Բայց երբ նա հասկանա, որ Պուտինը խելամիտ եւ շրջահայաց գործընկեր չէ, նա կարող է իր կարծիքը փոխել: Նրան (Թրամփին) լրջանալու համար ժամանակ է հարկավոր»,- պարբերականին հայտնել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունում աղբյուրը:
Նախկինում The Wall Street Journal-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել էր, որ իշխանության գալուց հետո ինքն, ավելի շուտ, չի աջակցի Սիրիայի, այսպես կոչված, չափավոր ընդդիմությանը: Մա մտադիր է կենտրոնանալ ահաբեկչության դեմ պայքարի վրա, այլ ոչ թե «Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալման»:




























