Վատիկանի նախաձեռնած բանակցությունների արդյունքում Վենեսուելայի կառավարությունը եւ ընդդիմությունը համաձայնել են իրավիճակի լուծման ժողովրդավարական եղանակներ գտնելու շուրջ, որը երկրում հանգեցրել է պարենամթերքի սուր պակասուրդի եւ բարձր ինֆլյացիայի: Այս մասին հայտնում է Yahoo News-ը:
«Մենք պաշտոնապես հաստատում ենք, որ համերաշխ ենք այն հարցում, որ մեր քաղաքական տարաձայնությունները կարող են կարգավորվել զուտ Սահմանադրության շրջանակներում եւ միայն խաղաղ, ժողովրդավարական ճանապարհով»,- նշված է կողմերի համատեղ հայտարարության մեջ:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն եւս բանակցությունների արդյունքները ողջունել է:




























